Մեր մասին
«Voskanian Parfums» բրենդը հիմնադրել է Ծովակ Ոսկանյանը 2018 թվականին։
Իրենց մեջ կրելով օծանագործության հնագույն ավանդույթները՝
«Ոսկանյան» օծանելիքները համեմված են հայկական բնաշխարհի յուրատիպ
ու չբացահայտված բույրերով, ինչպես նաև մարմնավորում են հեղինակի
անձնական ոգեշնչումները` սկսած մանկական «ալքիմիական փորձերից»
մինչև Նիցշեի փիլիսոփայության ինքնակա մեկնաբանությունները։