Նկարագրություն
Այս հազվագյուտ և ոգեշնչող բուրմունքը հիմնված է հակադրությունների վրա: Սեխի հյութալի քաղցրությունն ու թուրինջի թարմությունը մի կողմից, և խավարծիլի կանաչ չոր նոտաները մյուս կողմից զուգահեռաբար ստեղծում են ամառային երևանյան երեկոներին բնորոշ յուրահատուկ մթնոլորտ։ Ծաղկային որոշ նոտաներ միջին սպեկտրում և համպար-փայտային նոտաները հիմքում տալիս են առեղծվածային երանգ և ներդաշնակություն հաղորդում բույրին:
Հիմնական նոտաներ՝ սեխ, ձմերուկ, խավարծիլ, կանաչ նոտաներ, թուրինջ, մրգային նոտաներ, նարդոս, վարդ, պաչուլի և համպար: