Օնլայն խանութի դրույթները
Համաձայնվելով այս դրույթին Դուք հավաստիացնում եք, որ հադիսանում եք Ձեր բնակավայրի, տարածաշրջանի կամ համայնքի չափահաս անձնավորություն:
Դուք չեք կարող կայքում ներկայացված ապրանքները օգտագործել որևէ անօրինական կամ ոչ լիազորված նպատակներով, կայքից օգտվելու ընթացքում խախտել Ձեր իրավասության տակ գտնվող որևէ օրենք:
Դուք չեք կարող տարածել որևիցե համակարգչային վիրուս կամ կայքին հնարավոր վնաս հասցնող որևիցե գաղտնաբառ:
Դրույթներից շեղումը կամ խախտումը կհանգեցնի Ձեր սպասարկման միանգամայն կասեցմանը:
Ընդհանուր պայմաններ
Մենք իրավասու ենք հրաժարվել սպասարկել ցանկացածի՝ ցանկացած պահի, ցանկացած պատճառով:
Դուք գիտակցում եք, որ Ձեր էջում լրացված տեղեկատվությունը (բացառությամբ բանկային քարտին վերաբերող տվյալններին) կարող է փոխանցվել ոչ հրապարակայնորեն և տարբեր ցանցերով: Բանկային քարտի վերաբերյալ տվյալներն ցանցային փոխանցումների ընթացքում մնում են գաղտնի:
Ծառայության և գների փոփոխում
Կայքում տեղակայված ապրանքների գները կարող են փոփոխվել առանց նախնական զգուշացման:
Մենք իրավասու ենք կայքի տեսականու (կամ տեսականու որևէ մասի) արժեքները փոփոխելու կամ զեղչելու՝ առանց որևէ նախնական զգուշացման, ցանկացած պահի:
Ապրանքներ և Ծառայություններ
Մենք փորձել ենք ապրանքի իրական գույնին մաքսիմալ մոտ նկարներով ներկայացնել ապրանքը կայքում: Մենք չենք կարող ապահովել Ձեր համակարգչային էկրանի գունային ճշգրիտ ցուցադրությունը:
Կայքում ներառված բոլոր ապրանքների նկարագրություններն ու գներն ենթակա են փոփոխման՝ առանց որևէ նախնական զգուշացման: Մենք իրավասու ենք զեղչել ցանկացած ապրանք՝ ցանկացած պահի։ Մենք չենք հավաստիացնում, որ կայքում ներառված յուրաքանչյուր ապրանք, մատուցված ծառայություն կամ տեղեկատվություն կհամապատսխանի Ձեր պահանջմունքներին, կամ կայքում ծագած յուրաքանչյուր խնդիր կլուծվի ի օգուտ Ձեզ:
Անձնական էջի և վճարային տեղեկատվության ճշգրտություն
Մենք իրավասու ենք մերժելու կայքում ձևակերպված ցանկացած պատվեր: Մենք կարող ենք, ցանկության դեպքում, սահմանափակում տեղադրել մեկ անձի կամ ընտանիքի պատվերի վրա: Այս սահմանափակումները կարող են ներառել մեկ անձի անձնական էջով կատարված պատվերներ, միևնույն քարտով կատարված պատվերներ, կամ պատվերներ որոնք ունեն առաքման և հաշիվների դուրս գրման միևնույն հասցեներ: Պատվերը մերժելու կամ այն փոխելու դեպքում մենք հնարավոր է տեղեկացնենք Ձեզ այդ մասին՝ կապվելով Ձեզ հետ Էլ. Փոստով կամ վճարային հասցեով, պատվերի ձևակերպման ընթացքում նշված հեռախոսահամարով: Մենք իրավասու ենք սահմանափակել կամ մերժել բոլոր այն պատվերները, որոնք, ըստ մեր սուբյեկտիվ կարծիքի ձևակերպվում են միջնորդների, վերավաճառողների և ոչ լիազորված անձանց կողմից:
Դուք համաձայն եք տալ ճշգրիտ, ընթացիկ և ամբողջական տեղեկատվություն անձնական էջում և գնում կատարելիս՝ բոլոր այն գնումների վերաբերյալ, որ կատարվում են մեր խանութում: Դուք համաձայնվում եք պարբերաբար թարմացնել Ձեր անձնական էջի տվյալնները, ներառյալ էլ. Փոստի հասցեն, կրեդիտ քարտի համարն ու վավերականության ամսաթիվը, որպեսզի մենք հնարավորություն ունենանք անհրաժեշտության դեպքում կապվել Ձեզ հետ:
Անձնական տվյալներ
Ձեր անձնական տվյալները վերահսկվում են «Գաղտնիության քաղաքականություն» դրույթով:
Սխալներ, անճշտություն և բացթողումներ
Ժամանակ առ ժամանակ կայքում տեղադրված տեղեկատվությունը կարող է ունենալ տպագրական սխալներ, անճշտություններ կամ բաց թողումներ, որոնք կարող են վերաբերել ապրանքի նկարագրությանը և գնին, ակցիաներին և առաջարկներին, ապրանքի առաքման արժեքին և ապրանքի հասանելիությանը: Մենք իրավասու ենք ուղղել ապրանքին և կայքին վերաբերող ցանկացած սխալ, անճշտություն և բացթողում, ցանկացած պահի՝ առանց նախապես տեղեկացնելու, ինչպես նաև փոխել կամ չեղարկել ցանկացած պատվեր, նույնիսկ պատվերի հաստատվելուց հետո:
Մենք պարտավորություն չենք կրում շտկելու, փոփոխելու կամ բացատրելու կայքում տրված տեղեկատվությունը, ներառյալ գնային տեղեկատվությունները՝ բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:
Երաշխավորումներից, սահմանափակումներից և պատասխանատվությունից հրաժարվում:
Մենք չենք երաշխավորում, որ Դուք կօգտվեք կայքից անժամկետ, առանց ընդհատումների և խափանումների:
Մենք չենք երաշխավորում, որ կայքից օգտվելու արդյունքում ծագած արդյունքները կլինեն ճշգրիտ և ապահով:
Դուք համաձայն եք, որ մենք կարող ենք ժամանակ առ ժամանակ կասեցնել մեր ծառայությունները՝ անորոշ ժամակահատվածով, առանց Ձեզ տեղեկացնելու: